Posted in Թարգմանություններ

Երկու ճնճղուկ

Երկու ճնճղուկ ծառին նստած էին։ Նրանցից մեկը նստել էր վերևը, իսկ մյուսը՝ ներքևը։ Վերևում նստած ճնճղուկը՝ որոշ ժամանակ հետո խոսակցություն սկսելու համար, ասաց․

—Ի՜նչ գեղեցիկ կանաչ տերևներ են։

Ներքևում նստած թռչնակը մտածեց, թե դա մարտահրավերի խոսքեր էին և զայրացած պատասխանեց․

—Դու կու՛յր ես։ Տերևները՝ կանա՞չ։ —Եվ հավատալով իր ճշմարտության վրա, վիրավորելով ասաց։ — Պոչիս վրա գրազ եմ գալիս, որ տերևները սպիտակավուն մոխրագույն են։ Դու ոչինչ չես հասկանում։ Դու հիմար ես։

Վերևում նստաժ ճնճղուկը զայրացավ ու ամբողջ ուժով հարցակվեց հակառակորդի վրա, որ պատասխան տա։ Բայց կռիվը սկսելուց առաջ երկուսն էլ վերև նայեցին։ Ու վերևից եկածը զարմացած ճչաց․

—Նայի՛ր, տերևները իրոք սպիտակավուն մոխրագույն են։

Իսկ հետո ավելացրեց․

—Արի իրար հետ գնանք վերև։

Երկուսով բարձրացան վերև ու միասին գոչեցին․

—Նայի՛ր, Նայի՛ր, տերևները կանաչ են։

Ոչ ոքի մի մեղադրիր, եթե նույնիսկ մի ժամ չես եղել իր դրության մեջ։

Թարգմանել եմ այս նյութը

Posted in Թարգմանություններ

Մեկը թե երկուսը

Երբ գյուղի դարբինը սպանում է մեկին, դատարանը նրան մահապատճի է ենքարկում։

Գյուղացիները մի խմբով գնում են դատավորի մոտ և ասում․

—Մենք ունենք միայն մի դարբին։ Եթե նրան սպանեք, էլ ո՞վ է մեր էշերին ու ջորիներին պայտելու։ Ավելի լավ է նպարավաճառին սպանեք, նա մեզ պետք չէ։

Դատավորը խոհեց և պատասխանեց․

—Ինչո՞ւ նպարավաճառին սպանենք։ Նա միայն մեկն է։ Եկեք մահապատժի ենթարկենք լոգարանի աշխատակիցներից մեկին՝ նրանք երկուսն են։

Թարգմանել եմ այս նյութը

Posted in Թարգմանություններ

Մենամարտը

Մի անգամ մարտի դաշտում իրար են հանդիպում երկու նույն կազմվածքով մարդ։ Մեկը բռնցկամարտիկ էր, իսկ մյուսը՝ ընդհանրապես սպորտով չզբաղվող մարդ։ Հաղթեց երկրորդը։

Հետո մեկը հարցրեց մենամարտը կազմակերպողներին․

—Այդ ինչպես պատահեց, որ բռնցկամարտիկը չհաղթեց սովորական մարդու, դա ծիծաղելի է։

Կազմակերպիչները պատասխանեցին․

—Մարտից առաջ մենք բռնցքամարտիկին ասացինք, որ նա կռվելու է ոչ մի կռիվ չպարտված կարատիստի հետ։ Իսկ սովորական մարդուն՝ որ իր հակառակորդը թույլ է, ու ուղղակի փորձում է հզոր երևալ։

Թարգմանել եմ այս նյութը․

Posted in Թարգմանություններ

Աշխարհը զարգացնելը

Մի իմաստուն մարդ ասում էր․

—Պատանի ժաանակ ես հեղափոխական էի, և իմ աղոթքները լինում էին այսպիսին․

<<Աստված, ինձ ուժ տուր, որ կարողանամ փոխել աշխարհը>>։ Երբ ես արեն չափահաս դառա ու հասկացա, որ արդեն կյանքիս կեսն անցել էր, ու ես ոչինչի դեռ չէի հասել փոխել, փոխեցի աղոթքս․

<<Աստված, ինձ ուժ ուր, որ կարողանամ փոխել ինձ շրժապատողներին, խնդում էի ես։ — Ընտանիքս, ընկերներից, ես պարտական կլինեմ քեզ։>> Եվ ահա հիմա, երբ արդեն ծերացել եմ, արդեն սկսել էմ հասկանալ, թե ինչքան հիմար էի։ Հիմա աղոթում եմ մի բանի համար․ <<Աստված, ինձ ուժ տուր ինքս ինձ փոխելու համար>>։ Եթե ամբողջ ժամանակ այդպես աղոթեի, կյանքս անտեղի չէի կորցնի։

Եթե ամեն մեկը մտածեր, թե ինչպես փոխի ինքն իրեն, աշխարհը ավելի լավը կլիներ։

Если бы каждый думал о том, чтобы изменить самого себя, то весь мир стал бы лучше.
Թարգմանել եմ այս նյութը

Posted in Թարգմանություններ

Անհանգստացնել

Մոծակը թռչում էր վագրի ականջի շուրջ։

Ժամանանակ առ ժամանակ վագրը իր գլուխը թափ էր տալիս կամ թաթն էր շարժում դրա ուղղությունը թեքելով դեպի ականջը։

Մի ուրիշ միջատ կողքով անցնելիս ականատես է լինում այս տեսարանին։ Հետո ասում է մոծակին․

—Եթե փորձես ավելի մոտենաս, որ վագրի արյունը օգտագործես, փրկվել էլ չես կարողանա։

—Ես չէի էլ պատրաստվում, — ասաց մոծակը, — բայց կարող եմ ուղղակի անհանգստացնել իրեն, չէ՞։
Թարգմանել եմ այս նյութը

Posted in Թարգմանություններ

Ինչպես դառնալ վեհ

Մի օր Հանգիստների տոհմից մի երիտասարդ գնում է ճգնավորի մոտ, որ խորհուրդ հարցնի վեհ դառնալու համար։

—Ես փորձում եմ ազատվել բոլոր թերություններիցս և օրեց օր ավելացնում եմ իմաստասիրությունս ,— պատմում էր պատանին։

—Ես փորձում եմ ավելի շատ բարի գործեր կատարել և թշվառներին օգնել,— նա շարունակում է իր խոսքը։ —Ինչպես Հարգանքի Արժանացած, ասա ինձ, ամեն ինչ ճի՞շտ եմ անում։

—Քո ճանապարհը ,— պատասխանեց ճգնավորը ,— քեզ տանում է դեպի երջանկույթյուն և Իրականության ճանաչմանը, բայց այդ ճանապարհով գնալով, դու չես հասնի նպատակիդ։ Որպեսզի հասնես քո նպատակին, պետք է այնպիսզի թերություններով օժտված լիես, որոնցով օժտված չլինեն հասարակ մահկանացուները։ Բայց ամենագլխավոր թերությունն ունես՝ դա վեհության տենչն է, որի շնորհիվ կկարողանաս հասնել նպատակիդ։

Այս բառերը լսելուց հետո երիտասարդը ամեն ինչ տեղը բերեց։ Նա հասկացավ, որ ավելի լավ է լինել ուղղակի հանգիստ ու երջանիկ, քան հայտնի, և խնդրեց ճգնավորին դառնալ իր Ուսուցիչը։
Թարգմանել եմ այս նյութը

Posted in Թարգմանություններ

Կարիքը

Բժիշկը մտահոգությամբ իջեցրեց գլուխը։ Իր այցելույի վիճակը չէր լավանում։ Արդեն տաս օր բուժումը ոչ մի արդյունք չէր տվել։ Ծերունին մահճակալից ընդրհանրապես դուրս չէր եկել։ Թվում էր, թե հոգնած ու հուսահատված, նա չէր ուզում կռվել կյանքի համար։ Հաջորդ օրը բժիշկը ապշել էր․ ծերունուն էր վերադարձել իր ողջ էներգիան։ Նա նստել էր, դիպչում էր բարձերին, դեմքի նորից առողջ տեսք էր ընդհունել։

—Ինչ որ բա՞ն է պատահել, —հարցրեց բժիշկը։ —Դեռ երեկ ձեր վիճակը ուղղակի հուսահատեցնող էր։ Այսօր ձեր օրգանիզմը հրաշալի աշխատում է։ Կարո՞ղ եմ իմանալ, թե ինչ է պատահել։

Ծերունին ժպտաց ու հանգիստ պատասխանեց․

—Դուք ճիշտ եք, բժիշկ։ Մի բան է պատահել․ Երեկ ինձ թոռնիկս այցելեց ու ասաց․ <<Պապի՛կ, դու պետք է անմիջապես տուն վերադառնաս, հեծանիվս է կոտրվել>>։

Թարգմանել եմ այս նյութը

Posted in Թարգմանություններ

Ճենապակյա թաղարը․ Թարգմանություն

Մի օր մի նշանավոր Ուսուցիչ հավաքեց իր բոլոր աշակետներին, որ իր համար օգնականի ընտրի։

—Ցույց կտամ ձեզ մի խնդիր,—ասաց Ուսուցիչը։ —Ով լուծի այն, կդառնա իմ աջ թևը։

Այդ ասելով, նա մի սեղանիկ դրեց հյուրասենյակի մեջտեղում, իսկ նրա վրա՝ արժեքավոր ճենապակյա թաղար, պատվախ նուրբ ոսկե վարդերով։

—Ահա և խնդիրը, լուծե՛ք այն։

Մտահոգված սովորողները մտորեցին խնդրի վրա։ Դա մի հրաղալի թաղար էր՝ նրանք հիանում էին դրա յուրօրինակ նաղշերով, ընդգծված վարդերով։

—Ի՞նչ է սա իրենից ներկայացնում, որտե՞ղ է գաղտնիքը, ի՞նչ է պետք անել, — իրենք իրենց էին հարցնում։

Ժամանակն անցնում էր։ Ոչ ոք բացի <<խնդիրը>> փնտրելուց ուրիշ ոչինչ չարեց։ Մեկ էլ սովորողներց մեկը կանգնեց, նայեց Ուսուցչին և համադասարանցիներին, հետո վստահ քայլերով գնաց դեպի թաղարը և այն գցելով գետին՝ ջարդեց։

—Վերջապե՜ս մեկն արեց դա։ — բացականեց մեծն Ուսուցիչը։ — Ես արդեն մտահոգվեցի, թե ձեզ ինչ եմ սովորեցնել այս տարիների ընդհացքում։

Հետո ասաց պատանուն․

—Դու կլինես իմ օգնականը։

Իր տեղը վերադառնալուց հետո Ուսուցիչն ասաց․

—Ես ճիշտ ասացի, որ դա խնդիր էր․ Կարևոր չի, թե խնդիրը հեշտ է, թե դժվար՝ խնդիրը պե՛տք է վերացնել։

Կա խնդիրը լուծելու մի ձև՝ դրան համակերցվելը


Թարգմանել եմ այս նյութը։

Posted in Թարգմանություններ

Ես վախենում եմ․ Թարգմանություն

Աշակերտը հարցրեց ուսուցչին․

—Այսօր արդյունավետ օր էր, մեզ շատ բաներ հաջողվեց անել։ Ինչու՞ է հայացքդ այդքան մռայլ։ Ինչ որ բանի՞ց ես տխրել։

—Ես վախենում եմ։

—Դու վախենում ես տափաստանի վայրի գազանների՞ց։ Ես կպաշտպանեմ քո քունը, պետք չէ անհանգստանալ։

—Ոչ, վայրի գազաններն այնքան վայրի չեն, որ իզուր անհանգստանանք։

—Քեզ անհանգստացնում է մեր սակավ հնարավորություննե՞րը։ Բայց ես մի քանի տարբերակ գիտեմ ապրուստի վաստակելու համար։

—Ամենայնիվ չեմ կասկածում դրանում։

—Ես, ոնց որ թե, հասկանում եմ։ Դու վախենում ես, որ ես այսօր քիչ նրբանկատ էի և չկարողացա լրիվ հասկանալ խրատնե՞րդ։ Խոստանում եմ որ մինչև մայրամուտ կխոհեմ քո բոլոր․․․

—Ո՛չ։ Ես բավականին հավատում եմ քեզ, և քո՝ իմ նկատմամբ հավատարմությանը ու ուշատրությանը։ Ես վախենում եմ ինձնից․․․ Ինձ չեն վախեցնում աշխարհի փոփոխությունները՝ ես դրանց պատրաստեմ։ Բայց վախենում եմ իմ փոփոխություններից։ Դու ինքդ էլ գիտես դրա մասին․ արտաքինից մարդը նույնն է մնում, բայց նրա մտքերը․․․ Նույնիսկ իմ մոտ ոչ միշտ են վսեմ, աշակերտս, և նույնիսկ ինձ է յուրահատուկ զայրույթն ու մնացած հույզերը։ Եվ այդ ժամանակներից շատ եմ վախենում։ Վախենում եմ ինձանից, որովհետև դադարում եմ լավ ուսուցիչ լինել։

—Եվ ինչ ես անում այդ ժամանա՞կ։

—Հիշում եմ քեզ։ Եվ իմ ուսուցչին։

Թարգմանել եմ այս նյութը։

Posted in Թարգմանություններ

Լեգենդ․ Թարգմանություն

Ակի Գագուկը եղել էր հզոր առաջնորդ։ Հիմա արդեն դառել է դողացող մարմնով ու կնճռոտ դեմքով ալեհեր մարդ։ Որդիները վաղուց մեծացել, ամուսնացել, ու գնացել են։ Նրանք թողել և չէին ուզում խնամել իրեն։ Երբ Ակի Գագուկը սկսեց ծերանալ, որդիները սկսեցին նրան բերել իրենց ուտելիքի մնացորդները։ Նրանց դուր չէր գալիս, որ իրենց հայրը ծերանում—ծերանում էր, բայց չէր պատրաստվում մահանալ։ Ակի Գաուկը շատ էր կապված կյանքին։ Նա այնքան օրեր էր անցկացրել, նստելով գետի ափի քարին։ Մեդիտացիա է արել՝ խոնարհվելով դեպի արևի վառ շողերը։ Անհմահացնող ջուրն էլ բուժում էր իր տանջանքն ու ցավը։

Իսկ ժամանակն անցնում էր։ Ծերունին շատ տարիներ անցկացրեց նստելով այդ գետի ափին։ Որդիերը էլ նրան չէին այցելում, իսկ թոռները՝ գետի ափին խաղալու ժամանակ, նրա վրա քարեր էին նետում։ Բայց Ակի Գագուկը նրանցից չէր նեղանում։ Ժամանակի ընդհացքում նրա մարմինը նորից սկսեց ուժեղանալ, կնճիռները հարթվեցին, կաշին քարացավ և փայլով հագեցավ։ Ոտքերն ու ձեռքերը, չնայած իրենց բարակությանը, պնդացան, լցվեցին մկաններով և ուժով։ Գլուխը նեղացել էր քարին անընդհատ պարկելուց։ Ակի Գագուկայի աչքերը՝ իր որդիներին անընդհատ զննելով պատճառով դուրս էին եկել իրենց շրջանակներից։ Թշերը ձգվեցին, իսկ ատամները նորից սրացան։ Որդիները անհանգստացան այդ փոփոխություններից և որոշեցին նրան իրենց հետ տանել։

—Արդեն ուշ է, — պատասխանեց ծերունին։ — Դուք ինձ հետ լավ չէիք վարվում, երբ ես դողում էի ծերություննից։ Ես արդեն այն չեմ, ինչ որ առաջ էի, և ոչ էլ ձեր ընտանիքի անդամը։ Ես կապրեմ գետի ափին, և ինձ հաջորդողները հենց միայն ձեր տեսքից կվերածվեն գազանների ու կպատառոտեն մարդկային մարմիններ։ Իսկ ես նրանց չեմ արգելի, թող խժռեն ձեր երեխաներին։

Այդպես ասաց Ակի Գագուն գետափին, որը արևից տաքացել էր։ Ակի Գագուկը՝ ծերունին, ում ոչ ոք չէր սիրում, դրեց մի զրահ, որ էլ որդիները չկարողանային իրեն վնասել, ովեր իր մեջ մարդ չէին տեսնում։

Այսպես էլ առաջացավ կոկորդիլոսը։

Ծերունիների դաժանությունը սրում է երիտասարդների ատամները։ Պատանիները դաժանությունը ծերունիներին վերածում է կոկորդիլոսներին։

Թարգմանել եմ այս նյութը։