Posted in Առողջագիտություն

Արտաքին ազդակների ներգործունեությունը օրգանիզմի վրա:Այրվածքներ

Այրվածքներ:Հյուսվածքների վնասվածքը որն առաջանում է բարձր ջերմության /հեղուկ գոլրշի/ էլեկտրական հոսանքի, քիմիական նյութերի կամ ճառագայթների ազդեցության հետևանքով, կոչվում է այրվածք: Համապատասխանաբար տարբերում ենք ջերմային, քիմիական, էլեկտրական այրվածքներ: Այրվածքի խորությունը, աստիճանը, տարածությունըպայմանավորված ենաղդակի տեսակով և ազդման ժամանակամիջոցով: Ըստ հյուսվածքների վնասման խորության տարբերում ենք այրվածքների 4 աստիճան:Առաջին աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկից, գոլորշուց: Վնասվում է վերնամաշկը, լինում է կարմրություն, թեթև այտուց, այրող ցավ, երբեմն` քոր: Ինֆեկցիայի վտանգ չկա:Երկրորդ աստիճանի այրվածք – առաջանում է արևից, տաք հեղուկներից, կրակից, քիմիական նյութերից: Վնասվում են վերնամաշկը և մաշկը: Վերնամաշկը շերտազատվում է մաշկից և գոյանում են բշտեր, որոնք լինում են տարբեր չափսերի` գնդասեղի գլխիկից մինչև բռունցքի չափ: Բշտերը, սովորաբար առաջանում են այրվածքից անմիջապես հետո: 2-րդ աստիճանի այրվածքների ժամանակ ցավն ավելի սաստիկ է:Երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքներ – առաջանում են հրդեհից, եռացրած հեղուկներից, էլեկտրական հոսանքից, շիկացած մետաղներից, քիմիական նյութերից: Վնասվում են մաշկը, ճարպային և մկանային հյուսվածքները, ընդհուպ մինչև ոսկրային հյուսվածքը: Մեռած հյուսվածքները ունեն մուգ, գորշ սև գույն:Այրվածքի ծանրության գնահատականը,աստիճանը որոշելու համար բացի այրվածքի աստիճանից հաշվի է առնվում այրվածքի մակերեսը և տեղակայումը:Այրվածքի մակերեսը հաշվում ենք 9-ի եղանակով:Գլուխ և պարանոց`9%Կրծքավանդակի հետին մակերես`9+9=18%Վերին վերջույթ`9+9=18%Ստորին վերջույթ`9+9+9+9=36%Առաջին օգնություն1.Հեռացնել այրվածքի պատճառը2.Հագուստը հեռացնել այրված մասից3.Սառը թրջոց դնել այրված մակերեսի վրա4.Այրվածքի մակերեսին չի կարելի քսել տնական միջոցներ5.Բշտերը ծակել,կտրել չի կարելի:Եթե այրվածքի մակերեսը մեծ է,ապա ծածկել սավանով,իսկ եթե փոքր է`վիրակապել:6.Այրվածքային հիվանդության ժամանակ ,քանի որ ցավը սաստիկ է,ցավազրկում ենք և տալիս ենք շատ հեղուկներ:

Posted in Առողջագիտություն

Անգիտակից տուժած

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…Գիտակցության կորուստը մարդու կյանքին սպառնացող վիճակ է: Դրա պատճառ կարող են լինել բազմաթիվ վնասվածքներ եւ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ սրտի աշխատանքի խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, հանկարծահաս հիվանդագին վիճակները:Բացի այն, որ անգիտակից տուժածի բոլոր մկանները թուլանում են, եւ եթե նա մեջքի վրա է պառկած, լեզուն կարող է ետ գնալ ու փակել շնչուղիերը, նրա մոտ բացակայում են նաեւ կլլման ու հազի ռեֆլեքսները: Դրա հետեւանքով փսխման զանգվածները, արյունը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները, ինչը շնչառությունը դադարելու պատճառ կարող է լինել:Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝Չափահաս՝ 60-85 զարկԱնչափահաս՝ 80-110 զարկԾծկեր՝ 120-140 զարկՇնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝Չափահաս՝ 14-18 շնչառական շարժումԱնչափահաս՝ 20-25 շնչառական շարժումԾծկեր՝ 40-60 շնչառական շարժումՇնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը:

Posted in Առողջագիտություն

Անվտանգության ապահովում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.— Ի՞նչ է պատահել:— Ի՞նչ վտանգ կա:— Քանի՞ տուժած կա:— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներումՄոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:ԱվտովթարԵթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներՄարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ: Պատահարներ վտանգավոր նյութերիցՅուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությունը: Ուշադրություն դարձրեք այդտեղ գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների եւ արտասովոր հոտերի վրա: Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաեւ՝ շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից:Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության եւ վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ: Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգեք եւ մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին:Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից: Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, եւ ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց: Եթե ձեր այնտեղ մտնելը չափազանց անհրաժեշտ է, ապա հնարավորինս ապահովեք ձեր անվտանգությունը, որպեսզի ինքներդ էլ օգնության կարիք չունենաք՝ շտապ օդափոխեք տարածքը (օրինակ՝ բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) եւ փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից:ՀրդեհՀիշե՛ք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են եւ՛ բոցը, եւ՛ ծուխը, եւ՛ թունավոր գազերը:Թե ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը եւ ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք եւ շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից: Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի եւ բերանի մոտ պահեք խոնավ գործվածք եւ աշխատեք հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը եւ ծուխը թեթեւ են ու վեր են բարձրանում:Ջրում տեղի ունեցող պատահարներՄի փորձեք ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որեւէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ, պլաստիկ տարա եւ այլն:Բռնության հետ կապված իրավիճակներԳտնվելով բռնության հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի եւ մյուս անձանց անվտանգությունը: Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է: Իսկ եթե այն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին: Հետաքննության համար այդ իրերը կարեւոր նշանակություն ունեն:Եթե դեպքի վայրում գտնվող անձը զինված է, մի՛ մոտեցեք նրան: Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ: Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա: Փորձեք հանգստացնել նրան: Մի՛ փորձեք ուժով խլել զենքը՝ դրանով կարող եք միայն վնաս հասցնել:Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր: Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, այն վերացնելու եւ տուժածին փրկելու համար: Մինչեւ մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա եւ մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին: Եթե իրավիճակը փոխվի, եւ պայմանները դառնան անվտանգ, կարող եք գործել ըստ իրավիճակի:

Posted in Առողջագիտություն

Սննդային թունավորումներ

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։

Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն։ Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանա­կը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեղի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկա­րատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ։ Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր։

ՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԷԱծԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Որոշ մանրէներ (ստաֆիլակոկ, սալմոնելա և այլն) իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույներ (տոքսիններ), որոնք կարող են սննդամթերքի հետ անցնել մարսողական համակարգ և առաջացնել սննդային թունավորումներ։ Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկման երևույթներով։ Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • ընդհանուր թուլություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • որովայնային ցավեր,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր ։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։
Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։
Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

ԲՈՏՈՒԼԻԶՄ

Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի դեպքում մահացությունը շատ բարձր է։ Բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից։

Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Կան այնպիսի մթերքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լավ լվանալ (օրինակ՝ կանաչին, ծաղկակաղամբը և այլն)։ Նույնիսկ լավ լվացված մրգերի և բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120°C և 1,2 մթն. ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր և թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ոչնչով՝ ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, և այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։

Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների, բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտա­գործելուց առաջ 10-15 րոպեի ընթացքում եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետևանքների։

ՆՇԱՆՆԵՐԸ

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են. արտահայտվել և ավելի ուշ։ Բոտուլոտոքսինը կլվելով՝ մարսողական համակարգից անցնում է արյան մեջ, խաթա­րում է նյարդային համակարգի գործունեությունը և առաջացնում մկանների թուլացում (կրծքավանդակի մկաններ, ստոծանու, կոկորդի, ըմպանի, աղիների հարթ մկաններ և այլն)։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս ստորև բերված հերթականությամբ.

  • թուլություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն,
  • տեսողության մշուշում և երկատում, կոպերի իջեցում, շլություն,
  • խոսքի խանգարում, ձայնի խռպոտության,
  • կլման դժվարացում,
  • շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ),
  • որովայնի փքվածություն։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք և, մինչև շտապ օգնության ժամանելը, առաջացրեք արհեստական փսխում։ Հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվան­դանոց՝ սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժան­մունք: Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկա­ծելի կերակրի նմուշները։ Դա անհրաժեշտ է ախտորոշման և ճիշտ բուժման համար, քանի որ գոյություն ունեն բոտուլիզմի հարուցիչի տարբեր ենթատեսակներ, համապատասխանաբար՝ նաև տարբեր հակաթույներ։

Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, և տուժածին անպայման անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։ Բոտուլիզմով թունավորման նույնիսկ չնչին կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք։

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՆԿԵՐՈՎ

Սնկերը լինում են ուտելի և թունավոր։ Ուտելի սնկերից են սպիտակ սունկը, շամպինիոնը, մորխասունկը, կոճղասունկը և այլն։ Հայաստանում հանդիպող թունավոր սնկերից են դժգույն սունկը (պոգանկան), կարմիր ճանճասպանը, կեղծ կոճղասունկը և այլն։ Այս շարքից ամենավտանգավորը դժգույն սունկն է, որից թունավորումների դեպքում մահացության տոկոսը շատ բարձր է։ Սնկերով թունավորում­ների կանխարգելման համար հետևեք «Անծանոթ սնկեր մի՛ հավաքեք» կանոնին, քանի որ դա կարող է լինել թունավոր սունկ, որն արտաքին տեսքով շատ նման է ուտելի սնկի:

Ընդհանրապես, մի՛ պոկեք սունկը, եթե այն ձեզ պետք չէ։ Թունավորման նշանները սովորաբար ի հայտ են գալիս սնկերն ուտելուց մեկից տաս ժամ անց։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • հանկարծակի ուժեղ ցավեր որովայնի շրջանում,
  • փսխում,
  • երկարատև լուծ,
  • ոտքերի մկանների ջղաձգություններ,
  • ընդհանուր թուլություն,
  • ջերմաստիճանի անկում,
  • արյունազեղումներ,
  • գրգռվածություն,
  • զառանցանք,
  • անգիտակից վիճակ։

Որոշ սնկերով թունավորումների ժամանակ այս նշաններին գումար­վում են նաև առատ թքարտադրությունն ու արցունքահոսությունը, գլխապտույտը, շարժողական գրգռվածությունը, խառնաշփոթու­թյունը, պատրանքները։

ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Առաջացրեք արհեստական փսխում (տես վերը նկարագրվածը` ՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԷԱծԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ բաժնում )։
  • Ձեռնարկեք լուծի և փսխման հետևանքով առաջացած ջրազրկումը կանխարգելող քայլեր

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Սննդային թունավորումները կանխելու համար՝

  • Պահպանեք խոհանոցի կարգուկանոնը, մաքրությունը և հիգիենան։
  • Մի՛ օգտագործեք փքված կափարիչով պահածոներ և ցանկացած կասկածելի տեսք, հոտ կամ համ ունեցող սննդամթերք։
  • Պահպանեք կերակրի պատրաստման և պահպանման կանոնները։
  • Օգտագործեք գործարանային արտադրության պահածոներ։
  • Գնեք միայն որակյալ սննդամթերք, օգտվեք արտոնագրված խա­նութներից և սննդի կետերից։
  • Խուսափեք անծանոթ սնկեր օգտագործելուց։
Posted in Առողջագիտություն

Առողջություն

Առողջությունը մարդու այն նորմալ վիճակն են, երբ նա իրեն լավ է զգում։

Առողջության գործոները

  1. Պատասխանատու վարքագիծ
  2. Շրջակա միջավայրը
  3. Կրթություն
  4. Հիգենա
  5. Մարզանք և կոփում
  6. Առողջ սննունդ
  7. Վնասակար սովորոթյուններ
  8. Նորմալ հոգեվիճակ
  9. Աղքատություն
  10. Ժառանգականություն