Posted in Գրականություն 9

Ալպիական մանուշակ

Ակսել Բակունցի այս պատմությունը մարդու աշխարհընկալման մասին էր։ Գործող հերոսները երեք ձիավորներ էին՝ մի նկարիչ, մի հնագետ, նրանց առաջնորդը։ Նկարիչը ամեն ինչ տեսնում էր նրա նրբագեղությանբ, իր աչքերում մնացած ուրիշ գեղեցիկ հիշողությունների հետ համեմատելով։ Հնագետը ամեն ինչ տեսնում էր իր պատմությամբ, հնության ամեն նմուշներով։ Իսկ առաջնորդը միայն ուտելիքների մասին էր մտածում։

Վերջին հատվածում մի մարդ է հայտվում, ով աշխարհը պահպանողականության մեջ էր տեսնում։ Նրա տղան էլ աշխարհը տեսնում էր փայլփլուն իրերի մեջ։

Posted in Գրականություն 9

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Առասպելը պատմում է Ասորեստանի թագուհու՝ Շամիրյամի մասին, ով լսելով Հայոց թագավորի՝ Արա Գեղեցիկի գեղեցկության մասին, որոշում է տիրանալ նրան։ Նամակ է ուղղարկում Արային, խնդրանքներով, որ գա և ամուսնանա իր հետ, դառնա Ասորեստանի թագավորը։ Արան մերժում է առաջարկը։ Շամիրյամը արդեն սկսում է նրան նվերներ ուղղարկել։ Արան նորից է մերժում, ասելով որ չի դավաճանի իր կնոջը, որքան էլ դյութի շամիրյամը։ Այդ ժամանակ Շամիրյամը բարկանում է, ու իր զորքերը ուղղում է դեպի Հայաստան՝ կռվի։ Երկարատև ճակատամարտի ժամանակ Արան զոհվում է։ Շամիրյամը նրա դիակը տանում է իր մոտ, որպեսզի արալեների շնորհիվ վերակենդանացնի նրան, բայց չի կարողամում։ Շամիրյամն էլ իր ծառաներից մեկին հագցնում է Արայի հագուստը, և հայ ժողովրդին ներկայացնում նրա անունով։

Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրիամի դեմ ապստամբություն է իրականացվել, որի արդյունքում իրեն գցել են Վանա ծով, և նա այնտեղ քարացել է, մնացել։

Posted in Գրականություն 9

Արտաշես և Արտավազդ

Արտաշեսի որդին՝ Արտավազդը, շատ չար ու եսասեր է լինում։ Հոր մահից հետո, երբ սովորության համաձայն շատ զոհաբերություններ էր լինում ու ինքնապանություններ՝ որպեսզի լինեն իրենց արքայի հետ, գոռոզ Արտավազդը նախանձում է հորը, և դիմում նրան, թե երբ գնաց, ողջ երկիրը իր հետ տարավ, իսկ այդ ավերակների մեջ ո՞նց թագավորի։ Հայրն էլ անիծում է որդուն, որ երբ որսի գնա, ընկնի անդունդը և չկարողանա դուրս գալ։ Հոր ասածը կատարվում է․ ինքն ընկնում է անդունդը, և դարբինները կապում են իր ձեռքերը, որի պատճառով մինչև հիմա էլ այնտեղ է։

Posted in Գրականություն 9

Արտաշես և Սաթենիկ

Ալլանները՝ փորձելով տիրանալ իրենց շրջապատող բոլոր տերություններին, գրավում են Վրաց թագավորությունը և արշավում են գրավելու Հայոց թագավորությունը։ Բայց Արտաշեսը իր բանակի հետ Ալլանների զորքերը կանգնեցնում է Արաքս գետի մյուս ափին՝ գերեվարելով Ալլանների արքայազնին։ Ալլանները խնդրում են, որ Արտաշեսը գնա գետի ափին ու լսի, թե ինչ է իրեն ասում Ալլանների արքայադուստրը՝ Սաթենիկը։ Արտաշեսն էլ, տեսնելով Սաթենիկի գեղեցկությունը՝ առևանգում է նրան։ Սաթենիկը դառնում է Արտաշեսի առաջին կինը և ունենում են Արտավազդին

Posted in Գրականություն 9

Հայկ և Բել

<<Հայ և Բել>> առասպելը մեզ է հասել Մովսես Խորենացու ու Սեբեոսի գրերի, ժողովրդական զրույցների շնորհիվ։

Ըստ Խորենացու, Հայը քաջ ու ազատասեր, աշխույժ աչքերով ու գանգուր մազերով, վաեչակազմ մի մարդ էր։ Բելը՝ նրա հակառակը, բռնակալ էր, ով ուզում էր իրեն հպատակել Հայկին և իր ազգակիցներին։ Երբ Հայկին հպատակեցնելը չհաջողվեց, նա որոեց գրավել Արարադի երկիրը բռնի ուժով։ Հայկն էլ հավաքելովիր ազգակիցներին, դեմ է առնում Բելի զորքերին։ Հայկը Բելին սպանում է նրա սրտին երեք նետով հարվածելով, իսկ Բելի զորքը փախչում է։

Հայկի անունով է կոչվել Օրիոն համաստեղությունը, նրան նաև համեմատել են Հրատ մոլորակի հետ։ Նրա անունով է նաև կոչվել այն տարացքը, որտեղ ապրել ու մեծացել են նրա հաջոդները՝ Հայք, Հայաստան։

Posted in Գրականություն 9

Հոգնել եմ․ Համո Սահյան

Համո Սահյանի այս բանաստեղծությունը նրա մասին էր, որ հոգնել է իր զայրութը պահելուց և միշտ հանդարտ երևալուց։ Որ հոգնել է անել այն ամենը, ինչը սովորաբար անում է։ Հոգնել է ինքն իրեն հետ խոսելուց։ Հոգնել է ուրիշներին օգնելուց, ամեն ինչ կրկնելուց։

Հոգնել է ամեն ինչից։

Հոգնել եմ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ արդեն ինքս ինձ խոցելուց,

Համբերությունս շահագործելուց,

Սին կյանքս խոսքով ոսկեզօծելուց

Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել

Posted in Գրականություն 9

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

Հայ ժողովուրդը պետականությունը՝ այն կարևորագույն լծակը, առանց որի ժողովուրդը խոցելի էր դառնում թշնամիների կողմից, հայ գործիչները մի շարժում սկսեցին, որը հայ մշակութային հիմք ունենալն էր։ Եվ դրա առաջին հիմքերից ամենակարևորը եղավ հայ գրերի վերակառուցումը, դրանք ավելի հեշտացնելը և սրբագրելը։ Դա կատարեց Մեսրոպ Մաշտոցը՝ ստեղծելով մեսրոբյան գրերը։ Մինջև մեսրոբյան այբուբենը եղել են հայերեն բանահյուսություններ, բայց դրանց դժվարության պատճառով դրանք գրեթե չեն օգտագործել՝ միայն մեհյաններում։

Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 361թ., երիտասարդ հասակում ստանում է բարձրագույն կրթություն ասորերենից ու հունարենից, հետո տեղափոխվում դեպի Վաղարշապատ և ծառայության անցնում հայոց արքունիքի դպրատանը։ Ինքնակրդության շնորհիվ դառնալով իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ նա իր աշակերտների հետ գնում է Գողթան գավառում քրիստոնեություն քարոզելու։ Շուտով հասկանում է, որ քրիստոնեություն տարածելու և այն ազգի մեջ լավ ամրապնդելու համար պետք է քարոզել հայերենով, ոչ թե ասորերենով կամ հունարենով, և հայերենը նաև հիմք կդնի հայ պետականության վերակազմավորմանը։ Նա իր գործընկերոջ՝ Սահակ Պարթևի հետ այս հարցով դիմում են Վռամշապուհ արքային։ Նա էլ օգնում է նրանց գտնել դանիելյան հայերեն այբուբենը։ Բայց այն ուսուցանելու ժամանակ հասկանում է, որ ոչ բոլոր հնչունաբանություններն են համընկնում։ Դրա համար նա՝ իր աշակերտների հետ այցելում է Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, հետաքրքրվում այդ տեղերի այբուբեններով, և վերջապես 405թ․—ին՝ ստեղծում մեզ հայտնի մեսրոբյան այբուբենը։

Ճիշտ է, եղել են ավելացումներ այդ այբուբենում, բայց տառերը մինջև հիմա օգտագործվում են։

Posted in Գրականություն 9

Փարվանա

Թումանյանի այս բալլադը արքայադստեր մասին էր։ Արքան, աղջկա ամուսնության ժամանակը հասնելուն պես ուղարկում է իր ամենալավ դեսպաններին, որ գնան ու փեսացուներ հավաքեն աղջկա համար։ Բայց այդքանի միջից աղջիկը չի կարողանում ընտրել ոչ ոքի։ Ինչ էլ որ փեսացուները առաջարկում են արքայադստերը, նա չի համաձայնվում։ Դրա համար էլ նա ասում է, որ կամուսնանա նրա հետ, ով բերի իրեն չհանջող կրակ։ Բոլորն ընկնում են ճանապարհ։ Մի շաբաթից ոչ ոք չի վերադառնում, ու աղջիկն անհանգստանում է, ու հարցնում հորը, թե ուր են տղաները։ Հայրն էլ, դստերը չհուսահատելու համար ասում է, որ հեսա ուր որ է կգան, ուղակի դժվար է չհանգչող կրակ գտնելը։ Այդպես անցնում է մեկ, երկու երեք տարի, դեռ ոչ ոք վերադարձած չի լինում։ Աղջիկն էլ տխրությունից սկսում է լաց լինել։ Այնքան է լաց լինում, որ իր ամբողջ պետությունը՝ Փարվանան ջրհեղեղով պատվում է, թոցնելով բոլորին իր տակ։

Նաև ասույթ կա, որ այն բզեզները, որոնք ընկում են կրակի մեջ, հենց այն տղաներն են, ովքեր գնացել էին հուրը գտնելու։ Փոքրացել են, դառել բզեզներ։

Posted in Գրականություն 9

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը:

Թումանյանի կյանքի անսասան օրենքը միշտ բարձր տրամադրություն ունենալը, հանգիստ հոգեվիճակում գտնվելն էր, եթե նույնիսկ ողջ աշխարը քո դեմ լինի։ Մեկ է, դու ես հաղթելու, ըստ նրա։
• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:

Հոգու խաղաղություն ասելով ես առաջին հերթին մտաճում եմ ներքին մի անդորրի մասին, որն իր լռությամբ ավելի շատ դրական ասոցացիաներ է տալիս։
• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում:

Թումանյանը գրում էր հոգու խաղաղության մասին, ասես դա այնքան հեշտ բան լիներ, որ մյուսները չէին կարողանում հասկանալ։ Այն, ինչը որ իր կյանքից անբաժան էր, նույնիսկ բանտում, երբ նրան պետք է հարցաքննեին, նա մեկ է հանգիստ էր։
• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ:

Նա վերաբերվում էր մարդկային ատելությանն ու չարությանը այնպես, ինչպես՝ բարությանը։ Չարությանն ու ատելությանը նա էլի շարունակում էր պատասխանել բարությամբ, սիրով։


• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

Այս հուշը վերլուծելով Հովհանես Թումանյանը բարի, հոգեպես հանգիստ, հանդարտ, մի խոսքով դրական մարդ էր։

Posted in Գրականություն 9

Հրաժեշտի խոսքերից — բառարանական աշխատանք

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Ոչ — չէ, բնավ

Տրտունջ — գանգատ, դժգոհանք

Մրմունջ — մեղմ ձայն, շշունջ, խոխոջ

Սգավոր — վշտահար, ողբահար

Հավետ — ընդմիշտ, հավիտյան

Ուղին — ճամփան, ճանապարհը

Մենավոր — միայնակ, առանձին

Դժկամ — տհաճ, անհոժար

Անվախճան — անվերջ, անսպառ

Գթա — խղճա, խնայիր

Հուսաբեկ — անհույս, հուսահատ

Լոկ — միայն, զուտ

Երկունք — ցավեր, տագնապ