Posted in Գրականություն 8

Փոքրիկ դրախտ

Այս պատմվածքը մի երկրի մասին էր, որտեղի բնակիչները շատ երջանիկ էին՝ հատուկ ձկնիկների շնորհիվ։ Ձկնիկները ոսկեգույն էին ու այնքնան փոքրիկ, որ դրանց դժվար է տեսնել։ Քաղաքացիների տասնութը լրանալուն պես դրանց ներարկում են արյան անոթներ, որտեղ դրանք հոսում են ու բազմանում։ Այն ներարկում են բոլորին՝ նույնիսկ աղքհատներին։ Ձկնիկները՝ երբ սատկում են, առաջացնում էին խցանումներ, որոնք նկատելի էին լինում դժվարացած շնչառության և գխապտույտի ժամանակ։ Դրա համար բոլոր տներում կային ներկարկիչներ, որոնցով հանում էին սատկածներին։ Ու մարդիկ այդպես ուրախ ապրում էին։

Posted in Գրականություն 8

Այն, ինչ չարժե ոչինչ

Այս պատմվածքը մի մարդու մասին էր, ում տանը պատահաբար հայտնվում է Ա կարգի ուտիլիզատոր՝ երազանքներ կատարող մեքենա։ Նա սկսում է օգտագործել այն՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա։ Նա սկզբում ուզում է դղյակ, փող, անմահություն, և այլ ճոխություններ։ Պատմվածքի վերջում նա պարզում է, որ այդ ամենը ապառիկով էր, և իր ամեն ուզածի համար պետք է վճարի։ Ամեն ինչ վճարովի էր, բացի անմահությունից՝ նրանից, ինչը չարժեր ոչինչ։

Պատմվածքը կարող եք կարդալ այստեղ։

Posted in Գրականություն 8

Մահն ու աղջիկը

Այս պատմվածքը մի պառավի մասին էր, ով վախենում էր մահից, և ոչ ոքի չէր թողնում իրեն մոտիկ գալ, մտածելով՝ թե մահն են։ Նա ապրում էր անտառում՝ փոքրիկ խրճիթում, որի բոլոր ծակերը, պատուհանները, դռները փակ էին, որպեսզի մահը չկարողանա մտնել իր տուն։ Իր տանն ոչ ոք չէր մոտենում բացի փոստատարից, ով տարին մի քանի անգամ գալիս էր, որկենցաղային պարագաներ ու սնունդ փոխանցի։ Իսկ բորորը խոսում էին նրա մասին, պատմում նրա մասին, ու համոզված էին, որ նա ապրելու էր ամենաերկարը։

Մի օր նրա տանը մոտեցավ մի երիտասարդ՝ ձեռքին ինչ-որ կանաչ հեղուկ։ Երբ Պառավը նկատում է երիտասարդին, երիտասարդը նրան ասում է, որ այդ կանաչ հեղուկը պառավի երիտարդությունն է, որը խմելով նա կվերադառնա իր երիտասարդ տարիները։ Որ եթե պառավը դուրս գա ու խմի այն, քսանչորս ժամով աշխարհի շուրջը կպտտվեն, տարբեր հետաքրքիր բաներ կանեն։ Սկզբում պառավը չի համաձայնվում։ Բայց երիտասարդի համոզումներից հետո դուրս է գալիս խրճիթից։

Posted in Գրականություն 8

Ռաֆայել Նահապետյան «Փախուստ»

Այս պատմվածքը մի պատկերասրահի երկու նկարների մասին էր, որոնք իմանում են, որ հարևան՝ երրորդ սրահից պետք է իրենց՝ չորրորդ սրահի վրա հարձակվեն։ Պատերազմը գլխավորելու էր կողքի սրահի նկարված թագավորը, ով ուղակի որոշել էր կռիվ ստեղծել, իր համար, սակայն բոլորին ասելով, որ իրեց սրահի այցելուները քչանում են հենց չորրորդ սրահի պատճառով։ Պատերազմը պետք է սկսվեր հաջորդ օրը, դրա համար երկու նկարների հերոսները՝ մի գեղեցիկ աղջիկ և նրան սիրահարված գրքասեր տղան որոշում են փաղչել՝ թողնելով իրենց իրերը։ Նրանք փաղչում ու մտնում են պատկերասրահի բնանկարների սրահի անհայտ նկարչի աշխատանքի մեջ։ Առավոտյան պատկերասրահն փակում են՝ երկու նկարների ձևափոխության պատճառով։ Իսկ քանի որ պատկերասրահը փակել էին՝ արդեն պատերազմի իմաստը չկար, դրա համար էլ այն չեղարկվեց։ Բնակնարի փոփոխությունն էլ, բացի պահակից, ոչ ոք չնկատեց։

Posted in Գրականություն 8

Ագլայա Դատեշիձե «Ես նախընտրում եմ զգալը»

Այս հոդվածը ավելի շատ ինքնաներկայացում էր, ինքնաբնութագիր։ Հոդվածում հեղինակը պատմում էր իրեն երկու կողմից․ մի կողմից՝ երբ նա զգում էր, թե ինչ է անում, մյուս կողմից՝ երբ չի զգում։ Օրինակ՝ Երբ աշխատելիս չի խորանում, չի ուզում անել, չի զգում, նա ամեն ինչ անում է, որպեսզի շեղի իրեն այդ գործից, իսկ երբ զգում է՝ իրեն էլ ոչինչ չի հետաքրքրում։ Մյուս մասում սկսում է արդեն խոսալ իր՝ մյուսների հետ հարաբերությունների մասին։ Օրինակ, որ նա նախընտրում է ավելի քիչ ու խորքային հարաբերություններ, ոչ թե շատ ու մակերեսային։ Շատ և մակերեսային շփումներից նա իրեն սկսում է վատ զգալ։ Բայց այդ ամենից անկախ՝ շարունակում է ապրել ներկայով։

Posted in Գրականություն 8

ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ

Ղ․Աղայանը այս հոդվածով բացատրում էր իր տեսակետը՝ չարին դեմ չկանգնելու և ինքնապաշտպանվելու։ Իր կարծիքով՝ չարին դեմ չառնելը տգիտության և անբարոյականության նշան է։ Ես համամիտ եմ նրա հետ, քանի որ չարին դեմ չառնելը թշնամուն ավելի է տրամադրում հարձակվելուն։

Posted in Գրականություն 8

Տերևները

Մարդկային կյանքի դյուրաբեկ ճյուղերին նախշազարդ կանաչ տերևիկներ կան: Բարու տերևներ, որոնք ամենաշատն են, քնքուշ տերևներ սիրո և տերևներ վախի, որոնք սովորաբար աճում են ինչ-որ տեղ, ներքևում. նրանք քիչ են: Տերևներ հավատարմության, գուցեև ոչ ամենագեղեցիկները, բայց թերևս ամենաանհրաժեշտները: Կան յուրահատուկ տերևներ՝ ոչ մի հերբարիումում չնկարագրված: Նրանք հանդիպում են հազվադեպ, և նրանց առանձնահատուկ պետք է պահպանել: Քամուց օրորվում են կենսունակ ճկուն ճյուղերը, բայց վաղ թե ուշ գալիս է աշունը, և ժամանակից դեղնած տերևները թափվում են: Եվ շատ կարևոր է, որ գորգի նախշը, որ կփռեն գետնին, լինի մաքուր, պայծառ և զրնգուն: Դա շատ կարևոր է եկող գարնան համար:

  • Պատմիր քո ճյուղերի տերևների մասին։

Իմ տերևները ու ճյուղերը ունեն իրենց տարբեր անունները, ընդ որում ճյուղերը ավելի բազմացան են։ Օրինակ՝ կան խիզախության, հույսի, սիրո, անինքնավստահության, և այլ ճյուղեր, բայց տերևները միայն վախինը, ուրախությանը, տխրությանը, զարմանքինը, նյարդայինությանն են։ Իմ կյանքի ծառի վրա տերևներից աենաշատը հատնդիպում է վախինը, իսկ ամեն աշուն ավելի շատ դեղնում, թափվում են ուրախության տերևները, բայց ամեն գարնան ավելի շուտ են աճում, քան մնացածը։ Դրանք գտնվում են ծառիս առտաքինի, երևացող մասում։ Ճյուղերս շատ բազմազան են, ինչպես նշեցի սկզբում։ Բացի բազմաղանությունից նրանք նաև շատ են։ Ամեն աշուն, երբ գրեթե բոլոր տերևները թափվում են, նրանք ավելի են շատանում, ու իրենց հետ ավելի են փարթամացնում ինձ։ Բայց կան շատ ճյուղեր, որոնք կոտրվում են տարբեր պատճառներով, երբեմն որպեսզի ծանրաբեռնվածությունը քչացնեն՝այդ ճյուղերը վաղ թե ուշ վերաճում են, բայց կան այնպիսիք, որոնք չեն վերադառնում։ Ու այդպես իմ <<ծառի>> տակ շատ չորացած տերևներ ու ճյուղեր կան, որոնց ծածկում են <<ծառի>> վրայինները։

Posted in Գրականություն 8

Մանկության կայարանում

Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…

  • Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:

Եթե կյանքի գնացքը համեմատենք հենց կյանքի հետ, ապա պատուհանից նայելը կլինի աշխարհը լավ ճանաչելը։ Ինչքան լավ ճանաչենք աշխարհը, այդքան շատ հայտնագործություններ կանենք մեզ համար, որոնցից շատերը կհիասթափեցնեն մեզ։ Մակերեսային կլինի աշխարհի ու այնտեղ ապրող մարդկանց մասին մեր կարծիքները, տպավորությունները։

  • Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում։

Եթե, էլի կյանքի գնացքը համեմատենք հենց կյանքի հետ, ապա փափուկ վագոնը կլինի  անկրկնելի հարուստ ընտանիքում ապրելը։ Իսկ թե կարևոր է, թե անկարևոր ինչ ձևի վագոնով ես գնում, դա տարբեր մարդկանց կարծիքով տարբեր է։ Մեկի կարծիքով՝ մեկ է, մյուսը չի կարող փափուկ վագոնով գնալ, մեկն էլ իր <<վագոնը>> առանց <<փափկության>> չի պատկերացնում։ Իմ կարծիքով՝ մեկ է։

  • Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:

Իմ կարծիքով կարևորը այն է, որ կանգառները, որտեղ որ կկանգնի վագոնը, լինեն բազմացան, այն կանգառները, որոնց սպասել են շատ տարիների ընդհացքում։

Posted in Գրականություն 8

Ֆ․Դոստաևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»

Այս վիպակը փոքրիկ տղայի մասին էր, ով ապրում էր վատ պայմաններում․ Ապրում էր մի նկուղում իր հարբեցող հոր և արդեն հանգուցյալ մոր հետ։ Վիպակը նրա մի օրվա մասին էր, որի ժամանակ նա դուրս էր եկել ուտելիք որոնելու, որի ժամանակ հանդիպում է շատ ու շատ հետաքրքիր բաների։ Օրինակ՝ մի պատուհանից տեսավ տոնածառ՝որը զարդարված էր զանազան իրերով և նրա շուրջը պարող երեխաների, մի ուրիշ ապակուց տեսավ զանազան ուտելիքներով սեղան, որի շուրջ անընդհատ հավաքվում են տարբեր պարոնայք, մյուս պատուհանից տեսավ տիկնիկներ, որոնք կարծես շարժվեին։ Որից հետո՝ գրեթե լռիվ սառած, վազում է ու հայտնվում մի իրեն անծանոթ բակում, ու տեսնում մի խոտի դեզ։ Տղան վազում է դեպի այդ դեզը ու քնում։ Արթնանում է նա մոր ձայնից, ու տեսնում, որ նա մի մեծ ու գեղեցիկ Տոնածառի դիմած է, ու նրա շուրջը շատ երեխաներ էին իրենց մայրերի հետ, իր պես պայմաններում ապրած, բայց տարբեր պայմաններում մահացած։

Posted in Գրականություն 8

Հոգևոր զարգացման խարույկը

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը

Հոգում կրակ ունենալ նշանակում է երազանք, հավատ, կամքի ուժ ունենալ։

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …

Աշխարհը կդառնա անփորձ, անգետ։

  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները

վարժապետ—ուսուցիչ

օջախ—խարույկ

անախորժ—տհաճ

բորբոքվել—կսկծել

վաղօրոք—նախապես

խարդախ—կեղծ

շիջանել—հանգցնել

սուզվել—ընկղմվել

  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու:

Իմ կարծիքով հոգևոր ուղին ինչ-որ բանի ոգեշնջումից առաձացած մտքերն են, կարծիքները, քաղած գիտելիքները, ասոցացիաները, որոնք ազդեցություն են թողնում մարդու կյանքի վրա։ Օրինակ՝ մեկը կարող է իր հոգևոր ուղին կառուցի մյուսների նկարների, գրվածքների, գլուխգործոցների հինման վրա, մեկ ուրիշը՝ ինչ-որ գերբնական ուժերի կամ աստծու հավատի և այլն։ Ես իմ հոգևոր ուղին կառուցում եմ իմ կողմից հարգված մարդկանց կարծիքների, հորինած բաների, գլուխգործոցների, իրենց հոգևոր ուղիների վերլուծության հինման վրա, որն էլ ինձ առաջնորդում է իմ կյանքում։