Posted in Թարգմանություններ

Երկու ճնճղուկ

Երկու ճնճղուկ ծառին նստած էին։ Նրանցից մեկը նստել էր վերևը, իսկ մյուսը՝ ներքևը։ Վերևում նստած ճնճղուկը՝ որոշ ժամանակ հետո խոսակցություն սկսելու համար, ասաց․

—Ի՜նչ գեղեցիկ կանաչ տերևներ են։

Ներքևում նստած թռչնակը մտածեց, թե դա մարտահրավերի խոսքեր էին և զայրացած պատասխանեց․

—Դու կու՛յր ես։ Տերևները՝ կանա՞չ։ —Եվ հավատալով իր ճշմարտության վրա, վիրավորելով ասաց։ — Պոչիս վրա գրազ եմ գալիս, որ տերևները սպիտակավուն մոխրագույն են։ Դու ոչինչ չես հասկանում։ Դու հիմար ես։

Վերևում նստաժ ճնճղուկը զայրացավ ու ամբողջ ուժով հարցակվեց հակառակորդի վրա, որ պատասխան տա։ Բայց կռիվը սկսելուց առաջ երկուսն էլ վերև նայեցին։ Ու վերևից եկածը զարմացած ճչաց․

—Նայի՛ր, տերևները իրոք սպիտակավուն մոխրագույն են։

Իսկ հետո ավելացրեց․

—Արի իրար հետ գնանք վերև։

Երկուսով բարձրացան վերև ու միասին գոչեցին․

—Նայի՛ր, Նայի՛ր, տերևները կանաչ են։

Ոչ ոքի մի մեղադրիր, եթե նույնիսկ մի ժամ չես եղել իր դրության մեջ։

Թարգմանել եմ այս նյութը

Leave a comment