Posted in Թարգմանություններ

Ես վախենում եմ․ Թարգմանություն

Աշակերտը հարցրեց ուսուցչին․

—Այսօր արդյունավետ օր էր, մեզ շատ բաներ հաջողվեց անել։ Ինչու՞ է հայացքդ այդքան մռայլ։ Ինչ որ բանի՞ց ես տխրել։

—Ես վախենում եմ։

—Դու վախենում ես տափաստանի վայրի գազանների՞ց։ Ես կպաշտպանեմ քո քունը, պետք չէ անհանգստանալ։

—Ոչ, վայրի գազաններն այնքան վայրի չեն, որ իզուր անհանգստանանք։

—Քեզ անհանգստացնում է մեր սակավ հնարավորություննե՞րը։ Բայց ես մի քանի տարբերակ գիտեմ ապրուստի վաստակելու համար։

—Ամենայնիվ չեմ կասկածում դրանում։

—Ես, ոնց որ թե, հասկանում եմ։ Դու վախենում ես, որ ես այսօր քիչ նրբանկատ էի և չկարողացա լրիվ հասկանալ խրատնե՞րդ։ Խոստանում եմ որ մինչև մայրամուտ կխոհեմ քո բոլոր․․․

—Ո՛չ։ Ես բավականին հավատում եմ քեզ, և քո՝ իմ նկատմամբ հավատարմությանը ու ուշատրությանը։ Ես վախենում եմ ինձնից․․․ Ինձ չեն վախեցնում աշխարհի փոփոխությունները՝ ես դրանց պատրաստեմ։ Բայց վախենում եմ իմ փոփոխություններից։ Դու ինքդ էլ գիտես դրա մասին․ արտաքինից մարդը նույնն է մնում, բայց նրա մտքերը․․․ Նույնիսկ իմ մոտ ոչ միշտ են վսեմ, աշակերտս, և նույնիսկ ինձ է յուրահատուկ զայրույթն ու մնացած հույզերը։ Եվ այդ ժամանակներից շատ եմ վախենում։ Վախենում եմ ինձանից, որովհետև դադարում եմ լավ ուսուցիչ լինել։

—Եվ ինչ ես անում այդ ժամանա՞կ։

—Հիշում եմ քեզ։ Եվ իմ ուսուցչին։

Թարգմանել եմ այս նյութը։

Leave a comment