Posted in Գրականություն 9

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Առասպելը պատմում է Ասորեստանի թագուհու՝ Շամիրյամի մասին, ով լսելով Հայոց թագավորի՝ Արա Գեղեցիկի գեղեցկության մասին, որոշում է տիրանալ նրան։ Նամակ է ուղղարկում Արային, խնդրանքներով, որ գա և ամուսնանա իր հետ, դառնա Ասորեստանի թագավորը։ Արան մերժում է առաջարկը։ Շամիրյամը արդեն սկսում է նրան նվերներ ուղղարկել։ Արան նորից է մերժում, ասելով որ չի դավաճանի իր կնոջը, որքան էլ դյութի շամիրյամը։ Այդ ժամանակ Շամիրյամը բարկանում է, ու իր զորքերը ուղղում է դեպի Հայաստան՝ կռվի։ Երկարատև ճակատամարտի ժամանակ Արան զոհվում է։ Շամիրյամը նրա դիակը տանում է իր մոտ, որպեսզի արալեների շնորհիվ վերակենդանացնի նրան, բայց չի կարողամում։ Շամիրյամն էլ իր ծառաներից մեկին հագցնում է Արայի հագուստը, և հայ ժողովրդին ներկայացնում նրա անունով։

Ասորեստան վերադառնալուց հետո Շամիրիամի դեմ ապստամբություն է իրականացվել, որի արդյունքում իրեն գցել են Վանա ծով, և նա այնտեղ քարացել է, մնացել։

Leave a comment