Posted in Գրականություն 9

Փարվանա

Թումանյանի այս բալլադը արքայադստեր մասին էր։ Արքան, աղջկա ամուսնության ժամանակը հասնելուն պես ուղարկում է իր ամենալավ դեսպաններին, որ գնան ու փեսացուներ հավաքեն աղջկա համար։ Բայց այդքանի միջից աղջիկը չի կարողանում ընտրել ոչ ոքի։ Ինչ էլ որ փեսացուները առաջարկում են արքայադստերը, նա չի համաձայնվում։ Դրա համար էլ նա ասում է, որ կամուսնանա նրա հետ, ով բերի իրեն չհանջող կրակ։ Բոլորն ընկնում են ճանապարհ։ Մի շաբաթից ոչ ոք չի վերադառնում, ու աղջիկն անհանգստանում է, ու հարցնում հորը, թե ուր են տղաները։ Հայրն էլ, դստերը չհուսահատելու համար ասում է, որ հեսա ուր որ է կգան, ուղակի դժվար է չհանգչող կրակ գտնելը։ Այդպես անցնում է մեկ, երկու երեք տարի, դեռ ոչ ոք վերադարձած չի լինում։ Աղջիկն էլ տխրությունից սկսում է լաց լինել։ Այնքան է լաց լինում, որ իր ամբողջ պետությունը՝ Փարվանան ջրհեղեղով պատվում է, թոցնելով բոլորին իր տակ։

Նաև ասույթ կա, որ այն բզեզները, որոնք ընկում են կրակի մեջ, հենց այն տղաներն են, ովքեր գնացել էին հուրը գտնելու։ Փոքրացել են, դառել բզեզներ։

Leave a comment