Posted in Գրականություն 9

Հրաժեշտի խոսքերից — բառարանական աշխատանք

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Ոչ — չէ, բնավ

Տրտունջ — գանգատ, դժգոհանք

Մրմունջ — մեղմ ձայն, շշունջ, խոխոջ

Սգավոր — վշտահար, ողբահար

Հավետ — ընդմիշտ, հավիտյան

Ուղին — ճամփան, ճանապարհը

Մենավոր — միայնակ, առանձին

Դժկամ — տհաճ, անհոժար

Անվախճան — անվերջ, անսպառ

Գթա — խղճա, խնայիր

Հուսաբեկ — անհույս, հուսահատ

Լոկ — միայն, զուտ

Երկունք — ցավեր, տագնապ

Leave a comment