Posted in Uncategorized

Զատիկ

Այս տարի ես Զատիկը նշեցի դասընկերներիս հետ: Ընկեր Սոնան և ընկեր Լուսինեն մեզ տարել էին  Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղը: Ճանապարհին բարձրացանք Հայրավանք, այցելեցինք Վարդաձորի միջնակարգ  դպրոց: Այնտեղ դպրոցի տնօրենը  մեզ մատիտներ և գրիչ նվիրեց: Ծանոթացանք դպրոցի երեխաների հետ: Հետո գյուղի եկեղեցիները այցելեցինք և գնացինք տուն: Ես և ընկեր Լուսինեն գնացինք գոմ: Ես կերակրեցի կովերին: Ընթրեցինք և քնեցինք:

Առավոտյան նախաճաշեցինք և հաղթահարեցինք բարձունքը, որը տանում էր դեպի  Մուղսու խաչեր մատուռը: Հանդիպակաց քամին դժվարացնում էր վերելքը: Մոմ վառեցինք: Իջնելը շատ հեշտ էր և ուրախ: Գյուղի միջով անցնելիս՝ զրուցեցինք գյուղի բնակիչների հետ: Այցելեցինք գեղեցիկ երդիկ ունեցող մի տուն, գոմ: Եկանք, ընթրեցնք, քնեցինք:

This slideshow requires JavaScript.

Առավոտյան ձու ներկեցինք, նաև նախշեցին: ես ՛՛չգիտես ինչու,, սկսեցի ամանները լվանալ: Նախաճաշեցինք և գնացինք նշելու Զատիկը գյուղի երեխաների հետ: Հետո եկանք տուն, ճաշեցինք և զատկական երգերով վերադարձանք դպրոց-պարտեզ: Շատ ուրախ նշեցինք Զատիկը:

Leave a comment