Posted in Uncategorized

Խնդիրներ

1. Արենն ուներ  թղթի  9  կտոր: Նրանցից  մի  քանիսը  նա  բաժանեց  երեք մասի: Ընդամենը ստացվեց  15  կտոր: Քանի՞ կտոր Արենը բաժանեց  մասերի:

ա/ 1   բ/ 2   գ/ 3   դ/ 4

Պատ՝.գ/ 3

2.Ամառային ճամբարում, Անին  օրական  լուծում  էր   4-ական   խնդիր, իսկ Արենը՝ 2-ական խնդիր:Անին  այդ  բոլոր  խնդիրները  լուծեց  5  օրում: Քանի՞  օրում  այդ  բոլոր  խնդիրները կլուծի Արենը:

ա/ 4   բ/ 5   գ/ 6   դ/ 8   ե/ 10

Պատ՝.ե/ 10

3.Երեք  երեխաների  ընդհանուր  քաշը  72 կգ  է:Արփին  կշռում  է  այնքան, որքան  նրա  երկու  փոքր  եղբայրները: Որքա ՞ն է կշռում  Արփին:

ա/ 18կգ   բ/ 24կգ   գ/ 32կգ   դ/ 36կգ   ե/ 52կգ

Պատ՝.դ/ 36կգ

4.Խանութ  բերեցին  չորս  միանման  արկղեր: Առաջինում՝ նարինջներ, երկրորդում՝ խնձորներ, երրորդում՝ սալորներ, չորրորդում՝ բալեր:  Ո՞ր արկղում  է  ամենաշատ  միրգը:

ա/ նարինջներովարկղում      բ/ խնձորներովարկղում

գ/սալորներովարկղում     դ/ բալերով         արկղում

Պատ՝. դ/ բալերով         արկղում

5.Ընտանիքում  չորս  երեխաներ  են, նրանք  5, 8, 13, 15 տարեկան  են: Նրանց  անուններն են՝ Անի, Արեն, Մանե, Արփի: Աղջիկներից  մեկը  հաճախում  է  մանկապարտեզ: Անին  մեծ  է Արենից, իսկ Անիի և Մանեի տարիքների  գումարը  բաժանվում  է  երեքի: Քանի՞ տարեկան  է Արփին:

ա/ 5   բ/ 8   գ/ 13   դ/ 15

Պատ՝.դ/ 15

6.Երեք  փոքրիկ  փիսիկներ՝ Սևուկը, Սպիտակամազիկը  և  Մոխրագույնը  նստած  էին կշեռքի  վրա: Երբ  կշեռքից  թռնում   էր  Սևուկը, ապա  կշեռքը  ցույց  էր  տալիս  3 կգ : Երբ կշեռքից  թռնում  էր  Սպիտակամազիկը, ապա  կշեռքը  ցույց  էր  տալիս  4կգ, իսկ  երբ կշեռքից  թռնում  էր  Մոխրագույնը, ապա  կշեռքը  ցույց  էր  տալիս  5կգ: Որքա՞ն  են  կշռում բոլոր  փիսիկները  միասին:

 

ա/ 12 կգ   բ/ 10 կգ   գ/ 8 կգ   դ/ 7 կգ   ե/ 6 կգ

Պատ՝. ե/ 6 կգ

7.Մայրիկը  գնեց  երեք  տեսակի  կոնֆետներ. մեծ, փոքր և միջին: Յուրաքանչյուր  մեծ կոնֆետն  արժե  4 դրամ, միջինը՝ 2 դրամ և փոքրը՝ 1 դրամ: Մայրիկը  տաս  կոնֆետի  համար վճարեց 16 դրամ: Քանի՞ մեծ կոնֆետ  նա գնեց:

ա/ 5   բ/ 4   գ/ 3   դ/ 2   ե/ 1

Պատ՝.ե/ 1

Leave a comment